Սերբիայի նախագահը Եվրոպային կոչ է արել Չինաստանին վախով և կասկածանքով չվերաբերվել
Աշխարհ
Եվրոպական երկրները պետք է Չինաստանին դիտարկեն՝ որպես գործընկեր, այլ ոչ թե որպես մրցակից։ Այս մասին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է Հոնկոնգի South China Morning Post թերթը։
Սերբիայի առաջնորդը նշել է, որ Եվրոպայում Չինաստանի վերաբերյալ քննարկումները չափազանց հաճախ մթագնում են կասկածամտությամբ և ռազմավարական մտահոգություններով։
«Սակայն եվրոպական երկրները պետք է Չինաստանին մոտենան ոչ թե վախով և կասկածամտությամբ, այլ վստահությամբ և համագործակցության անկեղծ պատրաստակամությամբ», -կարծում է Սերբիայի նախագահը։
Վուչիչը ընդգծել է, որ Բելգրադի և Պեկինի միջև բարեկամությունը ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Նա հույս է հայտնել, որ Եվրոպան, ի վերջո, Չինաստանին կմոտենա իրատեսությամբ և փոխադարձ հարգանքով։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել