Պեսկով. Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, գազի գինը կփոխվի
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Հայաստանի համար ռուսական գազի և էներգիայի ներկայիս գինը «ավելի քան արտոնյալ» է և «շատ գրավիչ»։
Նա հայտարարել է, որ սա կփոխվի, եթե երկիրը շարունակի իր «հետագա տնտեսական ինտեգրումը» ԵՄ-ի հետ։
«Ռուսաստանը մնում է էներգիայի հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների համար, հատկապես իր մերձավոր դաշնակիցների և գործընկերների համար։
Իհարկե, նման ռեժիմը անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար։ Այնտեղ գնագոյացման համակարգը բոլորովին այլ է. այն շուկայական է։ Մեր ընկերները Երևանում լավ գիտակցում են դա։ Մենք շարունակում ենք երկխոսությունը», - հայտարարել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել