Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար. Reuters
Աշխարհ
Իրանի պատվիրակությունը, որի կազմում էին գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին, ժամանել է Դոհա՝ Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մոհամմադ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ խորհրդակցություններ անցկացնելու Միացյալ Նահանգների հետ հնարավոր համաձայնագրի շուրջ։
Ռոյթերսը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ այցի նպատակը հակամարտության դադարեցման ուղիների քննարկումն է: Աղբյուրի խոսքով՝ խորհրդակցությունները կկենտրոնանան Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի և Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների վրա։
Աղբյուրը հավելել է, որ պատվիրակության կազմում է նաև Իրանի Կենտրոնական բանկի նախագահը: Նա, ինչպես սպասվում է, կմասնակցի վերջնական համաձայնագրի շրջանակներում իրանական ակտիվների հնարավոր ապասառեցման վերաբերյալ քննարկումներին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել