Ուգանդայում Էբոլա տենդի նոր դեպքեր են հայտնաբերվել
Աշխարհ
Ուգանդայի մայրաքաղաքում Էբոլա տենդի երկու հաստատված դեպք է գրանցվել, վիրուսը վարակել է նաև առողջապահության ոլորտի աշխատողներին, ասվում է Ուգանդայի առողջապահության նախարարության երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
«Վիրուսի նոր զոհերը Կամպալայի մասնավոր կլինիկայի առողջապահության ոլորտի աշխատողներ են. երկու դեպքերն էլ հաստատված են... Կազմվում է վարակված անձանց բոլոր կոնտակտների ցուցակ, որը կտրամադրվի արագ արձագանքման խմբերին», - ասվում է հայտարարության մեջ։
Հետևաբար, Ուգանդայում գրանցվել է վիրուսի յոթ հաստատված դեպք, այդ թվում՝ մեկ մահվան և մեկ լիարժեք ապաքինման դեպք։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել