Պուտինը շնորհավորել է Ալիևին և խոսել Ադրբեջանի հետ բարեկամության մասին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկրի Անկախության օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի առաջնորդի ուղերձը հրապարակել է ադրբեջանական պետական Azertag գործակալությունը։
Պուտինը իր շնորհավորական խոսքում ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ երկու երկրները շարունակում են զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Նա նաև բարձր է գնահատել Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության մակարդակը։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների համատեղ ջանքերը հետագայում ևս կնպաստեն տարածաշրջանային կայունությանն ու փոխշահավետ կապերի խորացմանը։ Ալիևին ուղղված ուղերձում Պուտինը բարեմաղթանքներ է հղել Ադրբեջանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել