Վեհափառ Հայրապետը նորաօծ եպիսկոպոսներին մաղթել է արդյունավոր առաքելություն՝ ի պայծառություն եկեղեցու և ի շինություն հայրենիքի
Հայաստան
Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ Սրբազան Հայրերին՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Իսահակ եպիսկոպոս Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը բերելով եկեղեցականներին, շնորհավորեց վերջիններիս եպիսկոպոսական կոչմանն արժանանալու առիթով և մաղթեց արդյունավոր առաքելություն՝ ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայրենիքի։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել