Պետությունը և կառավարությունը կանգնած են քաղաքացիների կողքին՝ առողջապահությունը դարձնելով առավել հասանելի. Լենա Նանուշյան
Այլ
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի նախագահ, միջազգային առաջատար նյարդաբան Ելենա Մորոյին։
Ողջունելով` Լենա Նանուշյանն ընդգծել է, որ միջազգային գործընկերների հետ համատեղ ծրագրերը կարևոր են առողջապահության համակարգի զարգացման համար:
«Պետությունը և կառավարությունը կանգնած են քաղաքացիների կողքին՝ առողջապահությունը դարձնելով առավել հասանելի, արդյունավետ և կանխարգելման վրա հիմնված համակարգ։ Մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ծրագրերը կարևոր ներդրում են Հայաստանում նյարդաբանական ծառայությունների զարգացման և մարդկային կյանքերի փրկության գործում», — նշել է Լենա Նանուշյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային համագործակցության շրջանակներում նախատեսվող կարևոր նախաձեռնությունները և առաջիկա ծրագրերը:
Անդրադարձ է եղել նաև «Գլխուղեղի առողջության առաքելություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում Գլխուղեղի առողջության ազգային արշավի մեկնարկին ու իրականացումը՝ Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի և Եվրոպական խորհրդարանի նախաձեռնությամբ:
Արշավի նպատակն է առաջնային օղակում գործիքակազմի ներդրման միջոցով բարձրացնել նյարդաբանական հիվանդությունների վերաբերյալ իրազեկվածությունը՝ նպաստելով մահացության, հիվանդացության և հաշմանդամության դեպքերի նվազեցմանը, կանխարգելման և կառավարման արդյունավետ համակարգերի ձևավորմանը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ընդգծելով գործընկերության շարունակականության կարևորությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ