ԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին 

ՆԳ նախարարը գործընկերների հետ նախաճաշ-քննարկում է ունեցել

Այլ

Մայիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ։

Մասնակցում էին նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ։

Օրակարգում ընտանեկան բռնության կանխարգելման արդյունավետ մեխանիզմների, աջակցության համակարգերի կատարելագործման հեռանկարների, միջգերատեսչական և միջազգային համագործակցության զարգացման ուղիների քննարկումն էր։

Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում արձանագրված արդյունքներին, առկա խնդիրներին և թիրախային լուծումների մշակման հնարավորություններին։

Արփինե Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանություն դիմելիությունն աճել է, ինչը փաստում է համակարգի նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման մասին։ Նախարարի խոսքով՝ դրական ցուցանիշների մեջ դեռևս կան խնդիրներ, որոնք համատեղ ջանքեր և համակարգային լուծում են պահանջում։

«Կարծում եմ՝ իրավական հարթության և բովանդակային արձագանքի միջև դեռևս առկա է անհամադրություն։ Կարող ենք նկատել, որ իրավական բոլոր գործընթացներն իրականացվում են պատշաճ, սակայն երբ փորձում ենք զոհի տեսանկյունից գնահատել՝ արդյո՞ք բովանդակային արձագանքը տրվել է ճիշտ ժամանակին, ակնհայտ է դառնում, որ դեռևս չենք հասել այն մակարդակին, որտեղ իրավական ընթացակարգերն ու բովանդակային արձագանքը լիարժեք ներդաշնակված են և ապահովում են այն արդյունքը, որն ուզում ենք ունենալ»,- նշել է ՆԳ նախարարը։

Արփինե Սարգսյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգման համակարգում «SAFE YOU» հավելվածի ինտեգրումը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը զգալի ահազանգեր ստանում է հենց այդ հարթակի միջոցով, ինչը ցույց է տալիս, որ քաղաքացիներն այն ընկալում են որպես պետության հետ կապ հաստատելու լրացուցիչ և հասանելի խողովակ։

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ ՆԳ նախարարության հետ արդյունավետ և համաժամանակյա համագործակցության արդյունքում արդեն արձանագրվել են դրական տեղաշարժեր։ Նրա խոսքով՝ ընտանեկան բռնության կանխարգելման և պաշտպանության ոլորտում ՀՀ օրենսդրությունը բավականին առաջադեմ է, սակայն դեռևս անհրաժեշտ է կատարելագործել կիրառական պրակտիկան, մասնագիտական ուղղորդումն ու պատշաճ հաղորդակցությունը։

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի խոսքով՝ սոցիալական աշխատողներն ու ոստիկանության ծառայողները կարող են պատշաճ կատարել իրենց գործառույթները, հավաքագրված նյութերը փոխանցվեն նախաքննական մարմին, սակայն կառույցների միջև արդյունավետ կապի և համակարգված համագործակցության բացակայությունը երբեմն խզումներ է առաջացնում։ Արդյունքում՝ հնարավոր չի լինում ապահովել այն դրական և ակնկալվող արդյունքը, որը պետք է արձանագրվեր հատկապես հանրային լայն արձագանք ստացած դեպքերում, որոնք հետագայում նաև լուրջ հետևանքների պատճառ են դառնում։

Անդրադարձ է կատարվել նաև կրթական բաղադրիչին և մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությանը։ Ընդգծվել է, որ ռելեվանտ պետական մարմինների ծառայողները պետք է կարողանան հարմարվել նոր իրողություններին՝ ոչ միայն տեսական գիտելիքների ամրապնդման, այլև արձագանքման նոր մշակույթի ձևավորման միջոցով․ կարևորվել է նույն արժեքային և մասնագիտական լեզվով հաղորդակցվելու անհրաժեշտությունը։

Ընդգծվել է, որ ի տարբերություն այլ հանցագործությունների՝ ընտանեկան բռնության դեպքում առկա է նախապատմություն, որի ամբողջական գնահատումն ու ընկալումը կարևոր նշանակություն ունեն։

Նշվել է, որ նման դեպքերի քննությունը հնարավոր չէ արդյունավետ իրականացնել՝ առանց հանցագործության դինամիկան խորությամբ հասկանալու։

Մասնակիցները առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հոգեբանական աջակցության բաղադրիչին և դրա կարևորությանը թե՛ բռնության ենթարկված անձանց, թե՛ ոլորտի մասնագետների համար։

Նշվել է, որ արձագանքը չպետք է սահմանափակվի միայն իրավական գործընթացներով․ կարևոր է նաև տուժողի հետ վստահության և էմոցիոնալ կապի ձևավորումը, որպեսզի նա զգա, որ պետությունն իր կողքին է։

Քննարկվել են նաև ոլորտի աշխատակիցների հոգեբանական կայունության, մասնագիտական այրման կանխարգելման վերաբերյալ հարցեր․ ընդգծվել է որ նման դեպքերի հետ աշխատող մասնագետները ևս ունեն աջակցության և հոգեբանական վերականգնման կարիք։

Մասնակիցները հանդես են եկել ոլորտի լավարկմանն ուղղված մի շարք առաջարկներով՝ ընդգծելով միջգերատեսչական համագործակցության ամրապնդման, արձագանքման միասնական մեխանիզմների ներդրման, վերապատրաստումների ընդլայնման և քաղաքացիակենտրոն մոտեցումների առավել արդյունավետ կիրարկման անհրաժեշտությունը։

Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ պետության առաջնահերթ նպատակը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովելն է։

«Վստահ եմ, որ ինչպես մինչ այս իրականացված քայլերն են տվել արդյունքներ, այնպես էլ նույն հետևողականությամբ շարունակելու դեպքում կկարողանանք արձանագրել նոր արդյունքներ և ձևավորել արդյունավետ կառուցակարգեր՝ մեր պետությունում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու համար», -ընդգծել է ՆԳ նախարարը։

Նմանօրինակ ձևաչափով հանդիպումները շարունակական են՝ միտված ոլորտային խնդիրների վերհանմանն ու համակարգային արդյունավետ լուծումների մշակմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար Իրանում
Ամենադիտված