Զելենսկու և Տիխանովսկայայի հանդիպման թեման բացահայտվել է․ խոսք է գնում սահմանային սադրանքների մասին
Ռուսաստան
Ռուսական РИА Новости գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան Կիևում նախատեսված հանդիպման ընթացքում քննարկելու են բելառուսա-ուկրաինական սահմանին հնարավոր սադրանքների թեման։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական հարցերից մեկը լինելու է Ուկրաինայի տարածքում բելառուսական կամավորական կազմավորումների պատրաստումը։ Նշվում է, որ այդ խմբավորումները կարող են ներգրավվել սահմանային հնարավոր գործողություններում։
РИА Новости-ի զրուցակիցը հայտարարել է, որ քննարկվելու է նաև այդ կամավորական ջոկատների մասնակցությունը բելառուսա-ուկրաինական սահմանին հնարավոր սադրիչ գործողություններին։ Սվետլանա Տիխանովսկայան մայիսի 25-ին ժամանել էր Կիև․ սա նրա առաջին այցն է Ուկրաինայի մայրաքաղաք։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել