Նեթանյահուն մտահոգ է Իրանի շուրջ ԱՄՆ-ի բանակցություններից․ Reuters
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մասնավոր զրույցներում նշել է, որ Իսրայելը ներկայում սահմանափակ հնարավորություններ ունի ազդելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումների վրա Իրանի հարցում։ Reuters-ի փոխանցմամբ՝ նման գնահատականը հնչել է այն ժամանակ, երբ Վաշինգտոնը շարունակում է բանակցությունները Իրանի հետ՝ արդեն մոտ երեք ամիս շարունակվող հակամարտության պայմաններում։ Ըստ աղբյուրների՝ Իսրայելը մեծամասամբ դուրս է մնացել ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախնական բանակցություններից։
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ Իրանի միջուկային ծրագրի, պատժամիջոցների հնարավոր վերացման և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Միաժամանակ Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելը պետք է պահպանի գործողություններ իրականացնելու իրավունքը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանի տարածքում։ Այդ մոտեցումը կարող է բարդացնել հնարավոր համաձայնության ձեռքբերումը, եթե իրանական կողմը պահանջի ամբողջությամբ դադարեցնել իսրայելական ռազմական գործողությունները Լիբանանի հարավում։
Reuters-ի տվյալներով՝ քննարկվող հնարավոր պայմանավորվածություններից մեկի շրջանակում Իրանը կարող է բացել Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ը՝ մեղմել իր սահմանափակումները, որից հետո բանակցությունները կշարունակվեն նաև միջուկային հարցերի շուրջ։ Չնայած նրան, որ հնարավոր համաձայնությունը դեռ անմիջապես չի լուծում Իսրայելի մտահոգությունները, աղբյուրների պնդմամբ՝ Նեթանյահուն ընդունում է, որ այս փուլում Թրամփի որոշումների վրա ազդեցության հնարավորությունները սահմանափակ են։ Միևնույն ժամանակ վերջին օրերին երկու երկրների ղեկավարները մի քանի հեռախոսազրույց են ունեցել։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել