Al Hadath. Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանն արտահանել Չինաստան
Աշխարհ
ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում Իրանը պատրաստակամություն է հայտնել իր տարածքից դուրս բերել բարձր հարստացված ուրանը այն պայմանով, որ այն փոխանցվի Չինաստանին։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի «Al Hadath» հեռուստաալիքը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրներ։
«Իրանը պատրաստ է դուրս բերել բարձր հարստացված ուրանն իր տարածքից», – հեռուստաալիքը մեջբերել է աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն՝ Թեհրանը «պայման է դնում բարձր հարստացված ուրանի փոխանցումը Չինաստան»։ «Al Hadath»-ի աղբյուրները նաև նշել են, որ Իսլամական Հանրապետությունը «երաշխիքներ է փնտրում Չինաստանից՝ նախքան առաջ շարժվելը» Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել