Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով. ԻՀՊԿ ռազմածովային ուժեր
Աշխարհ
Իրանը վերջին 24 ժամվա ընթացքում թույլատրել է 32 օտարերկրյա նավերի անցնել Հորմուզի նեղուցով, հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։
Հայտարարության համաձայն, որը հրապարակել է Press TV-ն, նավերը, այդ թվում՝ հինգ գերխոշոր նավթատարներ, անվտանգ անցել են Հորմուզի նեղուցը։
Կիրակի օրը ԻՀՊԿ ռազմածովային ուժերը թույլատրել էին ևս 33 նավերի անցնել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում է TASS-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել