Քուրդ գրոհայինները Թուրքիայից կհեռանան Իրաք մարտի վերջին
Թուրքիա
«Քրդական աշխատավորական կուսակցության» ղեկավարությունը մտադիր է մինչև մարտի 21-ը դուրս բերել իր բոլոր գրոհայիններին Թուրքիայի տարածքից. հինգշաբթի օրը գրում է «Սաբահ» թերթը:
Պարբերականի տվյալներով՝ քուրդ գրոհայինները կլքեն Թուրքիան և կուղղվեն դեպի Իրաքի հյուսիս, ուր տեղակայված են «Քրդական աշխատավորական կուսակցության» հիմնական ուժերը:
Համապատասխան որոշումն ընդունվել էր Թուրքիայի պաշտոնական անձանց և ցմահ ազատազրկված Քրդական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, որի ընթացքում «Քրդական աշխատավորական կուսակցությունը» խոստացել էր 2013-ի փետրվարին հայտարարել թուրքական իշխանությունների հետ մարտական գործողությունների դադարեցման մասին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)