Լավրովը և Ռուբիոն մտքեր են փոխանակել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Ուկրաինայի հակամարտության, Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների և Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ասվում է ԱՄՆ պետքարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Թոմի Պիգոտի գրավոր հայտարարության մեջ։
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ նախարարի խնդրանքով։
Կողմերը մտքեր են փոխանակել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի, երկկողմ հարաբերությունների և Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ», – նշվում է փաստաթղթում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել