Հյուսիսային Կորեան մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել
Աշխարհ
Երեքշաբթի օրը ԿԺԴՀ-ի զինված ուժերը մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ են արձակել Դեղին ծովի ուղղությամբ, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Հրթիռները արձակվել են Հյուսիսային Փհենգան նահանգի Չոնջու քաղաքի մոտակայքում։ Հրթիռները, ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի դասակարգման, ունեն ոչ ավելի, քան 300 կմ հեռահարություն։
Ապրիլի 19-ին Կորեայի Հանրապետության զինված ուժերը հայտարարեցին Սինպո շրջանից դեպի Ճապոնական ծով մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման մասին։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել