Պուտինը կոչ է արել առավելագույնս օգտագործել ԱՊՀ հետախուզական ծառայությունների հնարավորությունները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր է համարել ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հնարավորությունների առավելագույն օգտագործումը՝ Համագործակցությունը հնարավոր ներքին և արտաքին սպառնալիքներից հուսալիորեն պաշտպանելու համար։
Պետության ղեկավարի ողջույնի խոսքը Իրկուտսկի մարզում ընթացող ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի (ԱՊՀԾ) 58-րդ նիստի մասնակիցներին կարդաց Սիբիրյան դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Անատոլի Սերիշևը։
Պուտինը նշել է, որ համաշխարհային ռազմաքաղաքական իրավիճակը լրջորեն բարդացել է, անկայունության նոր օջախներ են ի հայտ եկել, այդ թվում՝ ԱՊՀ սահմանների մոտ։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել