Չինաստանը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ օգնելու Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը
Աշխարհ
Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ Իրանի միջուկային հարցի քաղաքական և դիվանագիտական կարգավորման գործում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
«Մենք հետևողականորեն աջակցում ենք Իրանի միջուկային խնդրի լուծմանը երկխոսության և բանակցությունների միջոցով», - ընդգծել է դիվանագետը։ Նա հույս է հայտնել, որ ներգրավված կողմերը կօգտվեն հնարավորությունից՝ համաձայնությունների հասնելու համար, որոնք կլուծեն փոխադարձ մտահոգությունները։
Մաո Նինգի խոսքով՝ Պեկինը սերտ կապ է պահպանել բոլոր կողմերի, այդ թվում՝ Թեհրանի հետ՝ ԱՄՆ-Իրան լարվածության սրման սկսվելուց ի վեր։ Չինաստանը մտադիր է շարունակել խթանել միջազգային միջուկային չտարածման համակարգի պաշտպանությունը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել