Ինդոնեզիայի Սեմերու հրաբուխը մոխրի սյուն է արտանետել
Աշխարհ
Ինդոնեզիայի Ջավա կղզու արևելքում գտնվող Սեմերու լեռը երեքշաբթի առավոտյան հինգ անգամ ժայթքել է՝ իր գագաթից 600-ից 1000 մետր բարձրությամբ մոխիր արտանետելով, հաղորդում է ANTARA լրատվական գործակալությունը՝ հղում անելով հրաբխի մոնիթորինգի կայանին։
Ամենահզոր ժայթքումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 6:28-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 2:28-ին), երբ հրաբխային մոխրի սյունը բարձրացել է խառնարանից մոտ մեկ կիլոմետր բարձրության։
«Չորրորդ ժայթքումը տեղի է ունեցել ժամը 6:28-ին։ Ժայթքման սյունը հասել է գագաթից մոտ 1000 մետր բարձրության, իսկ սպիտակ-մոխրագույն մոխրի ամպը տարածվել է հարավ-արևմտյան և արևմտյան ուղղություններով», - ասել է Սեմերու հրաբխի մոնիթորինգի կայանի անձնակազմի անդամ Սիգիտա Ռիան Ալֆիանը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել