Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին իր օդային տարածքը խախտելու մեջ
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մեղադրել է Միացյալ Նահանգներին իր օդային տարածք ներխուժելու մեջ՝ նշելով, որ Թեհրանը պահպանում է հակահարված տալու իրավունքը։
«Ամերիկյան բանակը, շարունակելով իր անխոհեմ գործողությունները տարածաշրջանում, խախտել է Իրանի օդային տարածքը Պարսից ծոցում», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, ըստ Fars լրատվական գործակալության։
ԻՀՊԿ-ն նշել է, որ օգտագործել է հակաօդային պաշտպանություն՝ MQ-9 անօդաչու թռչող սարքը խոցելու համար և ստիպել է F-35 և RQ-4 անօդաչու թռչող սարքերը լքել Իրանի օդային տարածքը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել