Լեհաստանը ստացել է ԱՄՆ-ի թույլտվությունը Patriot համակարգի համար հրթիռներ արտադրելու համար
Աշխարհ
Լեհաստանը նախնական համաձայնություն է ստացել Պետդեպարտամենտից՝ Patriot համակարգի համար հրթիռներ արտադրելու համար, հայտարարել է պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը TVN24-ի եթերում։
«Մենք նախնական համաձայնություն ենք ստացել Պետդեպարտամենտից՝ Patriot համակարգի համար հրթիռներ արտադրելու համար։ Դրանք կարտադրվեն լեհական պաշտպանական արդյունաբերության կողմից։ Մենք նման [արտադրական] հնարավորություններ ունենք Լեհաստանում», - ասել է նա։
Ըստ Թոմչիկի՝ նման հրթիռներ արտադրելու համար կարող է ստեղծվել լեհ-ամերիկյան կոնսորցիում։ «Ե՛վ լեհերը, և՛ ամերիկացիները կարող են շահույթ ստանալ դրանից, քանի որ դա կարող է լինել համատեղ ձեռնարկություն», - բացատրել է Թոմչիկը։
Պետդեպարտամենտի նախնական համաձայնությունը ստացվել է պաշտպանության փոխնախարարներ Չեզարի Տոմչիկի և Պավել Զալևսկու մայիսին ԱՄՆ կատարած այցի ժամանակ, հաղորդում է TVN24-ը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել