Վիտալի Շուլիկան նշանակվել է ՌԴ ՊՆ աշխատակազմի ղեկավար
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության նոր փոխնախարար Վիտալի Շուլիկան նշանակվել է նախարարության աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։
Գերատեսչության տվյալներով՝ Վիտալի Շուլիկան զբաղեցնելու է պաշտպանության նախարարի տեղակալի և միաժամանակ նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Նա ունի գեներալ-գնդապետի զինվորական կոչում։
Շուլիկայի նշանակման մասին տեղեկատվությունը տեղադրվել է պաշտպանության նախարարի տեղակալներին նվիրված բաժնում։ Մինչ այս նա աշխատել է Ռուսաստանի ներքին գործերի համակարգում և զբաղեցրել տարբեր ղեկավար պաշտոններ։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել