ԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Հայաստանում Ուկրաինայի թեմայով ԵՄ գագաթնաժողովը. Սերգեյ Լեբեդև
Արտաքին Քաղաքական
ԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Հայաստանում Ուկրաինայի թեմայով ԵՄ գագաթնաժողովը և ԵՄ-ի նկատմամբ իր դիրքորոշումը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Մենք չենք կարող անտեսել վերջերս Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը՝ Ուկրաինայի հարցով, և Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ երկրի ղեկավարության դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ և վայելում է այդ անդամակցության առավելությունները», – ասել է Լեբեդևը «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարի. Արդյունքներ, նպատակներ և հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել