Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն բացահայտորեն զորավարժություններ է անցկացնում ՀԱՊԿ-ի դեմ
Աշխարհ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) միաժամանակ անցկացնում է յոթ զորավարժություն, որոնք բացահայտ ուղղված են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներին։ Այս մասին նա լրագրողներին ասել է ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Շոյգուի խոսքով՝ հանդիպման մասնակիցները քննարկել են արևմտյան սահմաններում տիրող իրավիճակը և կարծիքներ են փոխանակել։ Նա պնդել է, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները բացահայտ հակառուսական բնույթ ունեն և ուղղված են Ռուսաստանի դաշնակիցների դեմ՝ առանց որևէ փորձի թաքցնել դրանց իրական մտադրությունները։
«Այսօր միաժամանակ տեղի են ունենում յոթ (ՆԱՏՕ-ի) զորավարժություններ», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել