Կրեմլում մեկնաբանել են ԱՄՆ-ի արձագանքը Կիևի հարվածների ծրագրերին
Ռուսաստան
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռ տեղեկություն չունի Վաշինգտոնի արձագանքի մասին՝ կապված Կիևի ուղղությամբ հնարավոր հարվածների ծրագրերի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Այս պահին մենք նման տեղեկատվության չենք տիրապետում», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին ԱՄՆ-ի հնարավոր արձագանքի վերաբերյալ։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում հայտնել էր Կիևի ռազմական օբյեկտների դեմ հնարավոր հարվածների մասին։ Նա նաև կոչ էր արել ապահովել ամերիկացի դիվանագետների և անձնակազմի տարհանումը Ուկրաինայի մայրաքաղաքից։ Ռուսաստանի ԱԳՆ-ն մայիսի 25-ին հայտարարել էր, որ պատրաստվում է հարվածներ հասցնել Ուկրաինայի «որոշումների ընդունման կենտրոններին»՝ դա ներկայացնելով որպես պատասխան Ռուսաստանի տարածքում խաղաղ բնակչության դեմ իրականացված հարձակումներին։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել