Եվրամիությունը պատասխանել է Կիևից դիվանագետներին տարհանելու կոչին
Աշխարհ
Եվրամիությունը հայտարարել է, որ չի պատրաստվում տարհանել իր դիվանագետներին Կիևից՝ չնայած Ռուսաստանի ԱԳՆ-ի նախազգուշացումներին հնարավոր հարվածների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Անիտա Հիպերը։
«Եվրամիությունը կպահպանի իր դիվանագիտական ներկայությունը Կիևում», — նշել է Հիպերը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն նաև շարունակելու և մեծացնելու է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։
Եվրոպական պաշտոնյան հայտնել է նաև, որ Ռուսաստանի ներկայացուցչությունը ԵՄ-ում կանչվել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայություն՝ Եվրամիության դիրքորոշումը փոխանցելու նպատակով։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր Ուկրաինայի «որոշումների ընդունման կենտրոնների» դեմ հնարավոր հարվածների մասին և օտարերկրյա դիվանագետներին ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին կոչ էր արել հնարավորինս արագ լքել Կիևը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել