Բացահայտվել է Ալցհայմերի հիվանդության ռիսկի ոչ ակնհայտ նշանը
Հասարակություն
Գիտնականները պարզել են, որ ոսկրերի խտության նվազումը կարող է կապված լինել հիշողության և ճանաչողական ֆունկցիաների վատթարացման, ինչպես նաև Ալցհայմերի հիվանդության զարգացման բարձր ռիսկի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Aging Neuroscience գիտական ամսագրում։
Մասնագետները ուսումնասիրել են այսպես կոչված «ոսկոր–ուղեղ» կապը՝ երկկողմանի համակարգ, որը կապում է կմախքն ու նյարդային համակարգը։ Նրանց խոսքով՝ օստեոպորոզն ու ճանաչողական խանգարումները հաճախ զարգանում են միաժամանակ ոչ պատահականորեն․ դրանք կարող են պայմանավորված լինել հորմոնալ փոփոխություններով, քրոնիկական բորբոքումներով և ընդհանուր կենսաբանական մեխանիզմներով։
Հետազոտողները նշել են, որ ոսկրային հյուսվածքի ձևավորման և քայքայման հավասարակշռության խախտումը կարող է կապված լինել նաև ուղեղում բետա-ամիլոիդի և տաու-սպիտակուցի կուտակման հետ, որոնք Ալցհայմերի հիմնական նշաններից են։ Գիտնականները կարծում են, որ ապագայում դեմենցիայի ռիսկի գնահատման մեջ կարող են ներառվել ոչ միայն ուղեղի հետազոտությունները, այլև ոսկրերի վիճակի տվյալները։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել