Մեծ Բրիտանիայի ՄՏՕ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ լցանավի վրա կրակ բացելու մասին
Աշխարհ
Օմանի ափերի մոտ կրակոցների հետևանքով վնասվել է տանկեր, որի վառելիքը թափվել է ծով, ասվում է Թագավորական նավատորմի Ծովային առևտրի գործողությունների կենտրոնի (UKMTO) հայտարարության մեջ։
«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Օմանի Մասկատ քաղաքից 60 ծովային մղոն (111 կմ) արևելք տեղի ունեցած միջադեպի մասին։ Տանկերի կապիտանը հայտնել է արտաքին պայթյունի մասին նավի ետևի կողմում՝ ջրագծի մոտ», - նշվում է հայտարարության մեջ։
«Անձնակազմը և նավը անվտանգ են, սակայն, կապիտանի խոսքով, բունկերային վառելիքի որոշ մասը թափվել է ծով», - հավելել է UKMTO-ն։ Միջադեպի հետաքննություն է սկսվել։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել