ԵՄ-ն չի էվակnւացնի իր դիվանագետներին Կիևից և, ընդհակառակը, կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռшզմական աջակցությունը. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ
Աշխարհ
Եվրամիությունը չի էվակուացնի իր դիվանագետներին Կիևից և, ընդհակառակը, կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ նախազգուշացումը Կիևից արևմտյան դիվանագետներին էվակուացնելու անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ-ն անփոփոխ կպահպանի իր դիվանագիտական ներկայությունը Կիևում: Ընդհակառակը, ԵՄ-ն կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը»,- ասել է Հիպերը:
Նա հավելել է, որ Եվրամիությունը մտադիր է փորձել պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են ոչ ռազմական թիրախների վրա հարձակումների համար։
Հիպերը նաև հայտնել է, որ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը կանչել է ԵՄ-ում Ռուսաստանի առաքելության ղեկավարին՝ նրան Եվրամիության այս դիրքորոշումը հասցնելու համար։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել