ՌԴ ԱԳՆ-ում բացահայտել են՝ ինչ է Լավրովը փոխանցել Ռուբիոյին Կիևում ԱՄՆ դեսպանատան վերաբերյալ
Ռուսաստան
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոի հետ հեռախոսազրույցում խոսել է Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հնարավոր տարհանման անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ռյաբկովի խոսքով՝ ռուսական կողմը Վաշինգտոնին տեղեկացրել է, որ սպասվող գործողությունների մասշտաբը պահանջում է ԱՄՆ և այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի անվտանգության ապահովում։ Նա ընդգծել է, որ Մոսկվան ակնկալում է ԱՄՆ-ի «պատասխանատու արձագանքը» ստեղծված իրավիճակում։
ՌԴ փոխարտգործնախարարը նաև նշել է, որ Լավրովը Ռուբիոյին ներկայացրել է այն պատճառները, որոնք Ռուսաստանին դրդել են հայտարարել Կիևի ուղղությամբ հնարավոր հարվածների մասին։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր Ուկրաինայի «որոշումների ընդունման կենտրոնների» դեմ հարվածների ծրագրերի մասին և օտարերկրյա դիվանագետներին ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին կոչ էր արել հնարավորինս արագ լքել Կիևը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել