Գիտնականները բացահայտել են՝ ինչպես է ինֆարկտը ազդում ուղեղի աշխատանքի վրա
Հասարակություն
Կանադայի Օտտավայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ինֆարկտը կարող է վնասել ոչ միայն սիրտը, այլև ուղեղը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Science գիտական ամսագրում։
Մասնագետների խոսքով՝ ինֆարկտից հետո օրգանիզմում կտրուկ բարձրանում է մեթիլգլիոքսալ կոչվող թունավոր նյութի մակարդակը, որը նյութափոխանակության կողմնակի արդյունք է։ Այդ նյութը կուտակվում է ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են հիշողության, մտածողության և հույզերի համար՝ առաջացնելով բորբոքային գործընթացներ։
Գիտնականները նշել են, որ սրտի կաթվածից հետո դեպրեսիայի և տագնապային խանգարումների ռիսկը գրեթե եռապատկվում է։ Բացի այդ, նման խնդիրներ ունեցող պացիենտների մոտ մեծանում է կրկնակի ինֆարկտի և մահվան վտանգը։ Մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ ինֆարկտից հետո ուղեղի մի քանի հատվածներում առաջանում են նյարդային բջիջների վնասումներ, որոնք ապագայում կարող են բարձրացնել դեմենցիայի և ճանաչողական խանգարումների ռիսկը։ Հետազոտողները արդեն ստեղծել են փորձարարական դեղամիջոց, որը կարող է կանխել ուղեղի բջիջների վնասումը ինֆարկտից հետո։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել