Բորտուղեկցորդուհին թռիչքից առաջ հինգ բաժակ գինի է խմել և կորցրել աշխատանքը
Աշխարհ
Jet2 ավիաընկերության բորտուղեկցորդուհին կորցրել է աշխատանքը այն բանից հետո, երբ թռիչքի է ներկայացել թույլատրելի նորմայից չորս անգամ ավելի ալկոհոլ օգտագործած վիճակում։ Դեպքի մասին հայտնում է The Sun-ը։
Միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին՝ Մեծ Բրիտանիայի Գատվիկ օդանավակայանից իրականացվող չվերթի ժամանակ, սակայն դատական գործընթացի մանրամասները հայտնի են դարձել միայն հիմա։ 35-ամյա Լորեն Ուոքերը առավոտյան ներկայացել է աշխատանքի ոչ սթափ վիճակում, ինչը նկատել են գործընկերները և տեղեկացրել օդանավի հրամանատարին։ Վերջինս կարգադրել է նրան հեռացնել չվերթից։
Ոստիկանության ստուգումը ցույց է տվել, որ նախորդ գիշեր բորտուղեկցորդուհին մյուս անձնակազմի անդամների հետ հանդիպման ժամանակ դատարկ ստամոքսին խմել է հինգ բաժակ գինի։ Յոթ տարի ավիաընկերությունում աշխատած կինը հետագայում հեռացել է աշխատանքից և դատարանում ընդունել մեղքը՝ վճարելով նաև դատական ծախսերը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել