Սպիտակ տուն. Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը կլրացնի Իրանի հետ կնքված համաձայնագիրը
Աշխարհ
Սպիտակ տան մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Աննա Քելլիի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը Թեհրանի հետ կնքված համաձայնագրի բնական լրացում կլինի։
«Ինչպես նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, Աբրահամի համաձայնագրերը զգալի տնտեսական օգուտներ են բերել բոլոր կողմերին և հնարավորություն են տվել պատմական համագործակցության, ուստի, սա կլինի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի բնական լրացում», – ասել է նա Semafor-ին։
Սպիտակ տան աղբյուրը պորտալին հայտնել է, որ Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը Իրանի հետ համաձայնագրի կնքման հետ կապելու գաղափարը սպառնում է «փչացնել ամեն ինչ» խաղաղության գործընթացում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել