Չինաստանը կշարունակի աջակցել Կուբայի ինքնիշխանությանը և անվտանգությանը
Աշխարհ
Չինաստանը կտրականապես դեմ է Կուբայի ազգային ինքնիշխանությունը կեղծ պատրվակներով խախտելու ցանկացած փորձի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
«Մենք հետևողականորեն պաշտպանում ենք բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքը և դեմ ենք միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքին կամ կիրառմանը։ Չինաստանը վճռականորեն աջակցում է Կուբային իր ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության գործում», - ընդգծել է դիվանագետը։
Արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ Պեկինը չի հանդուրժում միջամտությունը այլ պետությունների ներքին գործերին։ Նա ընդգծել է, որ միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցները պարտավոր են խստորեն պահպանել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել