Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արա Հարությունյանը մահացել է
Այլ
Մարդու իրավունքների պաշտպանը գրել է․
«Խոր ցավով տեղեկացնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արա Հարությունյանի մահվան մասին։
Ավելի քան 45 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցնելով տարբեր պաշտոններ պետական համակարգում՝ Արա Հարությունյանն իր մասնագիտական գիտելիքներով, բարեխիղճ ծառայությամբ և սկզբունքային աշխատանքով նշանակալի ներդրում է ունեցել պետական ինստիտուտների զարգացման և արդյունավետության բարձրացման գործում։
2015 թվականից նա զբաղեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնը, ապա՝ 2024 թվականին նշանակվել է Մարդու իրավունքների պաշտպանի օգնական:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմը խորին ցավակցություն և զորակցություն են հայտնում Արա Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ գործընկեր»։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել