Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է ՄՔԴ-ից դուրս գալու գործընթացը
Աշխարհ
Հունգարիայի նոր խորհրդարանը որոշել է դադարեցնել Վիկտոր Օրբանի գլխավորած նախորդ կառավարության կողմից նախաձեռնված Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) երկրի դուրս գալու գործընթացը։
«Խորհրդարանի 133 անդամ քվեարկել է համապատասխան օրինագծի օգտին, 37-ը՝ դեմ, իսկ հինգը՝ ձեռնպահ», - հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ագնես Ֆորսթյոֆերը։ Հունգարիայի բարձրագույն օրենսդիր մարմնի նիստը ուղիղ հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել