Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուսաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունում կամ Եվրամիությունում լինելու հարցը պետք է որոշի երկրի ժողովուրդը։ Այս մասին նա ասել է նախընտրական հանդիպման ժամանակ, որի հեռարձակումը իրականացրել է 24news-ը։
«Ես ասում եմ, որ հայ ժողովուրդը պետք է այլընտրանք ունենա՝ լինել ԵԱՏՄ-ի կազմում, թե Եվրամիության կազմում», — նշել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ իր հիմնական խնդիրը քաղաքացիներին ընտրության հնարավորություն տալն է։
Վարչապետը նաև ընդգծել է, որ Հայաստանի կարգավիճակը ԵԱՏՄ-ում կարող է քննարկել միայն Հայաստանը, և անդամակցությունից դուրս գալու մասին որոշումը ևս կարող է ընդունել բացառապես Երևանը։ Հայտարարությունները հնչել են տարածաշրջանային նախընտրական այցի ընթացքում։ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին, հայտնում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել