Գիտնականները պարզել են՝ ինչպես նվազեցնել ինֆարկտի ռիսկը դեռ վաղ փուլում
Հասարակություն
Գիտնականները պարզել են, որ «վատ» խոլեստերինի՝ LDL-ի մակարդակի վաղ նվազեցումը կարող է զգալիորեն կրճատել ապագայում ինֆարկտի և ինսուլտի վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Preventive Cardiology գիտական ամսագրում։
Մասնագետները վերլուծել են 17 կլինիկական հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։ Պարզվել է, որ նույնիսկ LDL խոլեստերինի փոքր նվազեցումը վաղ փուլում ուժեղ պաշտպանիչ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա։
Հետազոտողների հաշվարկներով՝ ցածր ռիսկ ունեցող մարդկանց մոտ LDL-ի ընդամենը 0,36 մմոլ/լ-ով նվազեցումը մոտ 25 տոկոսով կրճատել է ծանր սրտանոթային խնդիրների հավանականությունը։ Գիտնականների խոսքով՝ աթերոսկլերոզը զարգանում է աստիճանաբար և երկար ժամանակ կարող է մնալ աննկատ։ Այդ պատճառով նրանք կարևորում են խոլեստերինի վերահսկումը դեռ վաղ փուլում, ինչը նաև թույլ է տալիս օգտագործել ավելի փոքր չափաբաժնով դեղամիջոցներ և նվազեցնել կողմնակի ազդեցությունների ռիսկը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել