Յոթերորդ դասարանի աշակերտին մեղադրում են դիվերսիայի մեջ
Ռուսաստան
Ռուսաստանի Օմսկի մարզում 14-ամյա դեռահաս է ձերբակալվել՝ երկաթուղային ենթակառուցվածքի հրկիզման կասկածանքով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ մայիսի 20-ին դպրոցականը հրկիզել է Լյուբինսկայա–Դրագունսկայա երկաթուղային հատվածում գտնվող ռելեական պահարանը։ Ըստ քննության՝ նա այդ գործողության դիմել է համացանցում կապ հաստատած համակարգողի խոստացած վարձատրության դիմաց։ Հրդեհի հետևանքով սարքավորումն ամբողջությամբ այրվել է։
Դեռահասին կարճ ժամանակ անց ձերբակալել են և նրա նկատմամբ քրեական գործ հարուցել։ Դատարանը որոշել է նրան ուղարկել տնային կալանքի տակ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ նա հենց նոր էր ավարտել դպրոցի յոթերորդ դասարանը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել