Վենսը խոստովանել է, որ անընդհատ մտածում է, թե արդյոք ԱՄՆ-ի պատերազմը Իրանի հետ արդարացված է
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսն ասել է, որ անընդհատ կասկածի տակ է դնում, թե արդյոք ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ բարոյապես արդարացված է։
NBC News-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ իր մտածողությունը ձևավորել է հակամարտության ողջ ընթացքում։ Նա քննարկել է, թե ինչպես է արդար պատերազմի քրիստոնեական հայեցակարգը պարտավորեցնում առաջնորդներին «իրենց տալ շատ դժվար հարցեր այն մասին, թե արդյոք պատերազմը արդարացված է»։
Պատասխանները միշտ չէ, որ պարզ են, ընդգծել է Վենսը, որը նախկինում մշտապես դեմ էր ԱՄՆ ռազմական գործողություններին արտասահմանում, բայց աջակցում էր Իրանի հետ պատերազմելու որոշմանը։
Վենսը հավելել է, որ «շատ հույս ունի», որ Իրանը կհամաձայնվի չմշակել միջուկային զենք՝ որպես ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի մաս։
«Կարծում եմ՝ ավելի դժվար հարցն այն է, թե արդյոք նրանք (Թեհրանը) կհամաձայնվեն հավանական համաձայնագրի պահպանումն ապահովելու նման մեխանիզմի, այնպիսի մոնիթորինգի մեխանիզմի, որը մեզ վստահություն կտա, որ նրանք ապագայում չեն խախտի համաձայնագիրը»։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել