ՆԱՏՕ-ի ականազերծման նավերը կկանգնեն Ֆինլանդիայի Հանկո նավահանգստում
Աշխարհ
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի 1-ին մշտական ականազերծման խմբի նավերը չորեքշաբթի օրը պլանային այցելություն կկատարեն Ֆինլանդիայի հարավում գտնվող Հանկո նավահանգստում։
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերի կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ խմբի ֆլագմանը՝ լեհական ORP Kontradmiral X. Czernicki նավը, և էստոնական ENS Ugandi ականակիրը կժամանեն նավահանգիստ։ Այցելությունը նախատեսված է համալրման, սպասարկման և անձնակազմի հանգստի համար՝ ծովում իրենց առաքելությունը շարունակելուց առաջ։
Ֆինլանդիան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ին 2023 թվականի ապրիլին։ Հետագայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը լրացուցիչ զենք կտեղակայի՝ կապված Հելսինկիի և Ստոկհոլմի դաշինքին միանալու հետ։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել