Ռուսաստանը սպառնացել է դադարեցնել գազային համաձայնագիրը Հայաստանի հետ. Lenta.ru
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եթե Հայաստանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը, ապա Մոսկվան կարող է միակողմանիորեն դադարեցնել գազի և էներգակիրների վերաբերյալ գործող համաձայնագիրը։
Զախարովայի խոսքով՝ խոսքը վերաբերում է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված բնական գազի, նավթամթերքների և չմշակված ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրին։ Նա նշել է, որ համապատասխան նամակը Ռուսաստանի դեսպանատունը արդեն փոխանցել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում կամ Եվրամիությունում լինելու հարցը պետք է որոշի ժողովուրդը։ Վերջին տարիներին Երևանի և Մոսկվայի հարաբերությունները լարվել են՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի պատերազմի և Հայաստանի՝ եվրոպական ուղղությամբ ակտիվ քայլերի ֆոնին։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել