Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ստորագրել են պաշտպանական համաձայնագիր
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և նրա լեհ գործընկեր Դոնալդ Տուսկը ստորագրել են երկու երկրների միջև անվտանգության և պաշտպանության համաձայնագիր։ Այն ուղղված կլինի Ռուսաստանին և կներառի փոխադարձ պաշտպանության կետ։ Ստորագրման արարողությունը սոցիալական ցանցերում հեռարձակվել է Լեհաստանի վարչապետի գրասենյակի կողմից։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աքսբրիջի Թագավորական ռազմաօդային ուժերի ստորգետնյա հրամանատարական կետում, որը հայտնի է նաև որպես «Բրիտանիայի ճակատամարտի բունկեր»։
Փաստաթուղթը կներառի սահմանային անվտանգությունը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, կոլեկտիվ պաշտպանության ամրապնդումը և Եվրամիության հետ համագործակցության խորացումը։ Երկրները նաև մտադիր են համատեղ մշակել նոր հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ սկսել միջին հեռահարության զենիթային հրթիռների համատեղ արտադրություն, հայտարարել է Սթարմերի գրասենյակը։
Լոնդոն մեկնելուց առաջ Տուսկը ընդգծել է, որ Լոնդոնի և Վարշավայի միջև պաշտպանական դաշինքի խորացումը ուղղված է Ռուսաստանին։ Տուսկը նաև հաստատել է, որ այս երկկողմ համաձայնագրի կնքման նպատակն է հարձակման դեպքում փոխադարձ պաշտպանության ավելի արագ երաշխիքներ ստանալը՝ չնայած ՆԱՏՕ-ի շրջանակներում կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմի գոյությանը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել