Խորվաթիան մտադիր է ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ փոքր բանակներից մեկը
Աշխարհ
Խորվաթիան պլանավորում է արդիականացնել իր զինված ուժերը՝ մինչև 2030 թվականը դառնալով Եվրոպայի ամենահզոր փոքր բանակներից մեկը։ Այս մասին հայտարարել է Խորվաթիայի պաշտպանության նախարար Իվան Անուշիչը HRT ազգային հեռուստատեսության եթերում։
«Խորվաթիայի բանակն այժմ լայնածավալ արդիականացման փուլում է, որը ներառում է նոր հակաօդային պաշտպանության համակարգերի, կորվետների, Black Hawk ուղղաթիռների, Rafale կործանիչների, HIMARS համակարգերի, տանկերի, հաուբիցների և տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում։ Նպատակն է, որ Խորվաթիան մինչև 2030 թվականը ունենա Եվրոպայի ամենահզոր փոքր բանակներից մեկը», - ընդգծել է Խորվաթիայի պաշտպանության նախարարը։
Անուշիչը նշել է, որ Խորվաթիան շարունակում է արդիականացնել և զինել իր զինված ուժերը՝ «պատրաստ լինելու ցանկացած սպառնալիքի արձագանքելուն»։ Այս համատեքստում նա հիշատակել է Սերբիայի կողմից չինական գերձայնային հրթիռների ձեռքբերումը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ