Լիբանանցի ֆերմերները մեղադրել են Իսրայելին ֆոսֆոր օգտագործելու մեջ․ կան զոհեր
Աշխարհ
Իսրայելական բանակը կրկին օգտագործել է սպիտակ ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք հարավային Լիբանանում բերքահավաքի ժամանակ գյուղացիների դեմ, ՌԻԱ Նովոստիին ասել է Հարավային Լիբանանի ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Մոհամմեդ Հուսեյնին։
«Իսրայելական բանակը կրկին օգտագործել է սպիտակ ֆոսֆոր պարունակող միջազգայնորեն արգելված հրկիզող ռումբեր անմիջապես գյուղացիների դեմ, երբ նրանք բերքահավաք էին անում հարավային Լիբանանում», - ասել է Հուսեյնին։
Նրա խոսքով՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են մեծ թվով ֆերմերներ, այդ թվում՝ Լիբանանի, Սիրիայի և Պաղեստինի քաղաքացիներ, որոնք աշխատում էին երկրի հարավում գտնվող գյուղատնտեսական հողերի վրա։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել