«Սիրիայի ճգնաժամի կարգավորումը այժմ ՄԱԿ-ի ԱԽ-ի ձեռքում է». Լախդար Բրահիմի
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի խաղաղության պատվիրակ Լախդար Բրահիմին հայտարարել է, որ ինքը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ է ներկայացրել վեց կետերից կազմված ծրագիր` Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին նշում է Daily star պարբերականը:
Արաբական ալ Հայաթ պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Բրահիմին նշել է, որ Սիրիայի փրկությունը կախված է Անվտանգության խորհրդից և վերջինիս կողմից ներկայացված յուրաքանչյուր առաջարկ Սիրիայի ճգանաժամը հաղթահարելու համար կուղեկցվի իր ներկայացված ծրագրի հետ: Բրահիմին նշել է, որ իր կողմից ներկայացված վեց կետերը զինադադարը չեն համարում ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտ նախապայման: «Անկասկած, եթե գոյություն ունի որևէ փրկության ծրագիր, պետք է լինի զինադադար, սակայն այն պետք է ամբողջ ծրագրի մի մասը կազմի»,-նշել է Բրահիմին:
Ալ Հայաթին տրված հարցազրույցի ժամանակ վետերան ալժիրցի քաղաքական գործիչը չի ներկայացրել վեց ծրագրերի մանրամասնությունները, այլ ուղղակի ասել է, որ Սիրիայի կարգավիճակը ներկայումս Անվտանգության խորհրդի ձեռքում է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ