Իսպանիան կանչել է Ռուսաստանում իր դեսպանին
Ռուսաստան
Իսպանիայի արտգործնախարարությունը Մադրիդում կանչել է Ռուսաստանի դեսպան Յուրի Կլիմենկոին։ Այդ տեղեկությունը հաստատել է Իսպանիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ իսպանական կողմի դժգոհության պատճառներից մեկը եղել են Մոսկվայի հայտարարությունները Կիևի ռազմական օբյեկտների և «որոշումների ընդունման կենտրոնների» դեմ հնարավոր զանգվածային հարվածների մասին։ Բացի այդ, ռուսական կողմը օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին կոչ էր արել հնարավորինս արագ լքել Ուկրաինայի մայրաքաղաքը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստվում է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական և վարչական ենթակառուցվածքներին՝ որպես պատասխան գործողություն։ Այդ հայտարարություններից հետո մի շարք եվրոպական երկրներ քննադատել էին Մոսկվայի հռետորաբանությունը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել