Ռուսաստանի ԿԲ-ն դոլարի պաշտոնական փոխարժեքը իջեցրել է 71 ռուբլուց ցածր
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկը նվազեցրել է դոլարի պաշտոնական փոխարժեքը՝ այն սահմանելով 70,90 ռուբլի։ Նոր ցուցանիշը գործելու է մայիսի 28-ից։
Նախորդ օրը ԱՄՆ արժույթը պաշտոնապես գնահատվում էր 71,66 ռուբլի, այսինքն՝ մեկ օրվա ընթացքում դոլարը զգալիորեն էժանացել է։ Նվազել է նաև եվրոյի փոխարժեքը՝ 83,29-ից հասնելով 82,72 ռուբլու։
Կենտրոնական բանկը վերանայել է նաև չինական յուանի արժեքը․ այն էժանացել է 10,55-ից մինչև 10,45 ռուբլի։ Միաժամանակ շուկայի վերլուծաբանները կարծում են, որ ամռանը դոլարը կարող է մասամբ վերականգնել դիրքերը և շարժվել 72-76 ռուբլու միջակայքում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել