Bloomberg. Էրդողանը պլանավորում է հանդիպել Թրամփի հետ հունիսի վերջին
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է հունիսի վերջին հանդիպում կազմակերպել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ թուրք առաջնորդը մտադիր է ներկա լինել 2026 թվականի աշխարհի առաջնության խաղին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որը նախատեսված է հունիսի 25-ին Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքում։ Էրդողանը կցանկանար հանդիպել ԱՄՆ նախագահի հետ մոտավորապես այդ ժամանակահատվածում։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչները կարող են քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև իրենց երկրների դերը ՆԱՏՕ-ում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-8-ը։
Հանդիպման ժամանակը և վայրը դեռևս որոշված չեն։ Առաջնորդները վերջին անգամ հանդիպել են Սպիտակ տանը 2025 թվականի սեպտեմբերին։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել