Թուրքիայի` ահաբեկչության պատճառով կրած վնասը
Թուրքիա
Վերջին 30 տարվա ընթացքում Թուրքիայի` ահաբեկչության պատճառով կրած վնասը կազմել է 400 մլրդ դոլար, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Анадолу գործակալությունը: Վերջինիս խոսքերով` եթե ահաբեկչության խնդիրը չլիներ, ապա Թուրքիան այսօր զարգացման գործում ավելի մեծ հաջողությունների կհասներ:
«Ահաբեկչությունը արգելակում է որոշ շրջանների զարգացումը: Սակայն Թուրքիան կշարունակի հաջող պայքարը այս խնդրի դեմ, ինչի արդյունքում այս հարցը դուրս կգա օրակարգից», - նշել է Էրդողանը: Նշենք, որ Թուրքիայի` Քրդական աշխատավորական կուսակցության հետ հակամարտությունը մոտ 25 տարվա պատմություն ունի և խլել է ավելի քան 40 հազար մարդու կյանք: ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)