«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է նոր ատոմային էլեկտրակայանների հզորությունների տարբերակներ
Այլ
«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է նոր ատոմային էներգաբլոկների կառուցման տարբեր համակցված տարբերակներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Ինչ վերաբերում է Հայաստանում ատոմային էներգետիկայի աշխատանքի շարունակմանը 2036 թվականից հետո, հարցը դեռ բաց է մնում։ Մենք ներկայացրել ենք տարբեր համակցված առաջարկներ՝ ինչպես փոքր հզորության, մոդուլային և միջին հզորության ռեակտորների, այնպես էլ հզոր՝ գիգավատ դասի ռեակտորների վերաբերյալ», — ասել է նա։
Լիխաչովի խոսքով՝ Ռոսատոմը հասկանում է, որ առաջիկա տասնամյակում, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սպառման տարեկան 4-5% աճը, Հայաստանում լրացուցիչ պահանջարկը կհասնի մինչև 1 ԳՎտ ընդհանուր հզորության։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել